BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մարդիկ հոգնել են նվաստացումից. նրանց հիմա պետք են իսկական ուժեղներ

Մարդիկ հոգնել են նվաստացումից. նրանց հիմա պետք են իսկական ուժեղներ
18.04.2025 | 13:16

Որոշ շրջանակներ տարակուսած են Վարդան Ղուկասյանի Գյումրու ընտրությունից, ըստ նրանց՝ նախկին մերժող ժողովուրդը չպիտի ընտրեր հանցավոր ենթամշակույթ կրող Վարդան Ղուկասյանին:

Որպեսզի պարզեցնեմ պատասխանը, սկսեմ 2 պարզ բառերով՝ ՈՒԺ և ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ահա թե ինչ է ընտրել գյումրեցին ի դեմս Վարդան Ղուկասյանի և ոչ միայն:

Այն, ինչ շատերն համարում են հանցավոր ենթամշակույթ, ժողովրդական շրջանակներում հաճախ է ասոցացվում այս երկու երևույթների հետ:

Մարդիկ հոգնել են ղզիկ, հպատակվող, բայց տասնապատիկ և հարյուրապատիկ ավելի խարդախ, նենգ և հանցավոր իշխանավորներից: Հոգնել են դավաճաններից: Հոգնել են նաև տարիներ շարունակ անկարողություն ցուցաբերող ընդդիմությունից, եթերային փափկասուն ընդդիմադիրներից, ովքեր միայն խոսում են, իսկ հողի վրա՝ ոչ մի փոփոխություն:

Մարդիկ հոգնել են նվաստացումից, նրանց հիմա պետք են իսկական ՈՒԺԵՂՆԵՐ, որովհետև ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ չի կարող հավերժ հպատակության գնալ, որ պետք է պայքարել, իսկ պայքարելու համար նրան կամքի, ուժի, արդարադատության լոկոմոտիվներ են պետք:

Այս ընթացքը շարունակվելու է: Վրեժի ոգին արթնանում է, որքան էլ իշխանությունը ձգտի հակառակին, որքան էլ ընդդիմությունը հղվի նիկոլախտով հիվանդների վրա, ողջամիտները սկսելու են առաջանալ և իմաց տալ իրենց մասին: Նրանց արդարամիտ և համարձակ առաջնորդներ են պետք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4975

Մեկնաբանություններ